Blog

, ,

AUA Adjunct Lecturer (LLM ’13) is Appointed Senior Advisor to RA Prime Minister

< 1 min read
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել Արամ Վարդևանյանը վարչապետի ավագ օգնական նշանակելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989 թ., 1 նոյեմբերի, ք. Երևան

Կրթություն
2005-2011թթ.-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, մասնագիտությունը՝ իրավագիտություն
2011-2014թթ.-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան` ասպիրանտ

2011-2013թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան

Աշխատանքային գործունեություն
2011-2014թթ.-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժ/պ, վարչության պետ, ՀՀ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ
2014թ.-ից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս
2014թ.-ից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան` քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2015թ.-ից՝ ՀՀ արդարադատության ակադեմիա` դասախոս
2014-2016թթ.-ՀՀ Սահմանադրական դատարան` նախագահի խորհրդական
2016թ. սեպտմեբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական

Այլ տվյալներ
Զինապարտ է: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: 2014թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի  անդամ՝ փաստաբան:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: