ՀԱՀ, ՀԲԿՆ և «ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2014Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

cgfՀայաստանի ամերիկյան համալսարանը, Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնության և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է 2014 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա ծրագրի թեման արվեստի ու մշակույթի պատմությունն է: Ծրագիրը տեղի կունենա 2014 թվականի հուլիսի 14-26-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագրին կարող են մասնակցել բակալավրի ավարտական կուրսերի, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները: Ծրագրի նպատակն է զարգացնել մասնակիցների հետազոտական կարողությունները, ինչպես նաև խթանել նրանց, ծրագրի անձնակազմի և դասախոսների միջև կապերի հաստատումը, ինչը հնարավոր կդարձնի գիտության հետ կապված հետագա քննարկումներն ու համագործակցությունը: Ծրագրի լեզուն հայերենն է։

Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և դասերն անցկացվելու են երկուշաբթիից ուրբաթ ժամը 11:00-15:00-ը (որոշ դասեր կինեն 14:00-18:30): Այն ներառելու է հայկական արվեստի ու մշակույթի ժամանակակակից խնդիրներին, ինչպես նաև արվեստի ու մշակույթի պատմության ուսումնասիրման տեսական և մեթոդոլոգիական հարցերին առնչվող դասախոսություններ, սեմինարներ և քննարկումներ: Ծրագրի ընթացքում կլինեն նաև այցելություններ սեմինարներին, քննարկվող թեմաներին առնչվող թանգարաններ, պատկերասրահներ: Մասնակցությունը բոլոր սեմինարներին ու այցելություններին պարտադիր է:

Ծրագրին հաջորդող ժամանակահատվածում շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Կդիտարկվի նաև հետազոտությունները գրախոսվող անգլիալեզու ակադեմիական «Armenian Review» ամսագրում տպագրելու հնարավորությունը: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից:

Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչ կառույցները՝ ապահովելով դիմորդների անվճար մասնակցությունը: Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:

Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը և լրացված հայտադիմումի ձևն (ներբեռնել այստեղ , առկա է նաև www.armhei.org կայքում) ուղարկեն [email protected] էլ.փոստին մինչև 2014 թվականի հունիսի 20-ը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2014թ. հունիսի 30-ը:

 

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.