Events

Loading Events

« All Events

  • This event has passed.

ACE Co-sponsored Event on Technological Needs Assessment Initiative

November 17, 2015 @ 9:30 am - 1:30 pm +04

Հարգելի գործընկեր,

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնը» հրավիրում են Ձեզ մասնակցելու 2015թ. Հայաստանում մեկնարկած գլոբալ «Տեխնոլոգիական կարիքների գնահատում» (ՏԿԳ) ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն ուղղված տեխնոլոգիական թերթիկների առաջնահերթությունների սահմանմանը նվիրված աշխատաժողովին:

ՏԿԳ ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային մասնակից զարգացող երկրներին բացահայտել և վերլուծել`
առաջնահերթ տեխնոլոգիական կարիքները, որոնք կարող են տեղ գտնել էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների փաթեթում,
հեշտացնել էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների փոխանցումը և հասանելիությունը,
բացահայտել փոխանցվող նախագծերը և ծրագրերը,
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 4.5 կետի իրագործման նպատակով դյուրինացնել մուտքը ԷԱՏ և նոու-հաու,
սահմանել և առաջնահերթություն տալ երկրի առանձնահատկություններով պայմանավորված այնպիսի մասնակցային գործընթացներին և տեխնոլոգիաներին, որոնք համահունչ են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառում մասնակից երկրների նպատակներին և չեն հակասում ազգային հետևողական զարգացման նպատակներին ու գերակայություններին,
բացահայտել արգելքները, որոնք խոչընդոտում են առաջնային/նախընտրելի տեխնոլոգիաների ձեռքբերմանը, ներդրմանը և տարածմանը,
խոչընդոտները հաղթահարելու նպատակով մշակել Տեխնոլոգիական գործողությունների պլան, որը կսահմանի այն գործողությունները և բարենպաստ միջավայրի շրջանակը, որը կհեշտացնի ընտրված տեխնոլոգիաների փոխանցումը, ընդունումը և տարածումը մասնակից երկրներում:
Տեխնոլոգիական կարիքների գնահատումն իրականացվելու է կլիմայի փոփոխության մեղմման և դրա հետևանքների նկատմամբ հարմարվողականության տեսակետներից: Մեղմման տեխնոլոգիաների տեսանկյունից որպես առաջնահերթ ոլորտներ ընտրվել են էներգետիկան (ներառյալ տրանսպորտը), թափոնների կառավարումը (ներառյալ գյուղատնտեսական), արդյունաբերությունը և հողերի օգտագործումը (ներառյալ անտառները): Հարմարվողականության տեխնոլոգիաների տեսակետից որպես առաջնահերթ ընտրվել են ջրային ոլորտը և գյուղատնտեսությունը:

Իրականացման ընթացիկ փուլի շրջանակներում Ծրագրի փորձագետների, ինչպես նաև նախապես ուղարկված համապատասխան հրավերների հիման վրա` շահագրգիռ կազմակերպությունների և անհատների, կողմից մշակվել են համապատասխան տեխնոլոգիական թերթիկներ, որտեղ համառոտ նկարագրված են տվյալ ոլորտի համար կարևոր տեխնոլոգիաներ: Նախքան ծրագրի հետագա քայլերին անցնելը նախատեսվում է մշակված թերթիկները ներկայացնել շահագրգիռ կողմերի քննարկմանը՝ դրանց առաջնահերթությունների սահմանման համար: Այդ նպատակով հրավիրում ենք մասնակցել ս.թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Մանուգեան դահլիճում կայանալիք աշխատաժողովին:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը կապվելով ծրագրի մեղմման թիմի ղեկավար Տիգրան Սեկոյանի ([email protected], 094 02 67 29) կամ հարմարվողականության թիմի ղեկավար Վարդան Մելիքյանի ([email protected], 091 21 34 89) հետ:

Details

Date:
November 17, 2015
Time:
9:30 am - 1:30 pm +04

Venue

Alex and Marie Manoogian Hall, PAB
40 Marshal Baghramyan Ave
Yerevan, Armenia
Phone
+374 60 69-40-40

Organizer

Phone
+374 60 69 40 40