Առողջպահության նախարարությունն ու Հայաստանում ամերիկյան համալսարանը ստորագրեցին փոխգործակցության հուշագիր
< 1 min readSource: http://norlur.am/?p=141900
ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված փոխգործակցության հուշագիրը պետք է հետագա համագործակցության նոր որակ ապահովի բուհի և պետական կառույցի միջև: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գնահատմամբ, համալսարանը երկար տարիներ շրջանավարտների մեծ խումբ է ձևավորել հանրային առողջապաական ոլորտում, ինչի համար նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում:
«Մեզ հենարան ենք տեսնում այդ աշխատանքները կատարելիս: Ոճը, որը նախըտրում է այս համալսարանը, համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին: Առողջապահական բոլոր ծրագրերի վերաբերյալ համալսարանը ցանկանում է ունենալ միջազգային բարձր գնահատականներ, հետո միայն իրականացնել»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Արմեն Մուրադյանը:
Այնուհետև նախարարն առողջապահության ոլորտի մասնագետների համար կարդաց «Առողջապահության մարտահրավերները. Խնդիրներն ու հաջողությունները» թեմայով դասախոսությունը: Նախարարը ծանոթացրեց այս տարվա կանխարգելիչ և սկրինինգտային ծրագրերի նպատակներին, որոնց թվում առանձնացրեց հատկապես «հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի շրջանակում արդեն կատարվել է 300.000 հետազոտություն: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակում արդեն կատարվել է ավելի քան 1000 վիրահատություն: Դասախոսության ավարտին Արմեն Մուրադյանն արժանացավ Հայաստանում ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի խորհրդի պատվավոր անդամի կոչմանը: – See more at: http://norlur.am/?p=141900#sthash.zwBSqLj0.dpuf