Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց

05.05.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավագիտության մագիստրոսական ծրագիրը Կոնցեռն Դիալոգ Փաստաբանական գրասենյակի հետ համատեղ ընդունում է դիմումներ «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոցի» համար։ Սա եզակի հնարավորություն է՝ ստանալու ոչ միայն տեսական խորը գիտելիքներ կորպորատիվ իրավունքի վերաբերյալ, այլև ծանոթանալու իրավունքի այս բարդ և պահանջված ոլորտի գործնական կիրառմանը։

Ինչո՞ւ մասնակցել

Եռօրյա ինտենսիվ ծրագրի շրջանակում կուսումնասիրենք առևտրային կազմակերպության հիմնադրման գործնական խնդիրները և հմտությունները, առևտրային կազմակերպությունների մասնակիցների/բաժնետերերի հիմնական իրավունքները, կորպորատիվ կառավարումը, ինչպես նաև բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը, իրավունքների փոխանցումն ու ռեեստրավարման այլ առանձնահատկություններ։

Ինչպե՞ս դիմել

Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է: Այն նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Կորպորատիվ իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Ընտրությունը կկատարվի ներկայացված ինքնակենսագրության և մոտիվացիոն նամակի հիման վրա։

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և կարճ մոտիվացիոն նամակը՝ հիմնավորելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել դպրոցին [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 5-ը՝ նպատակ դաշտում նշելով «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց»:

Դասավանդման լեզուն հայերենն է։

Ծրագրի համառոտ օրակարգը

  • Օր 1. Կորպորատիվ իրավունքի հիմունքներ, առևտրային կազմակերպությունների հիմնադրում և բաժնետիրական ընկերությունների գործունեություն, բաժնետոմսերի ռեեստրավարում և առանձնահատկություններ,։
  • Օր 2. Մասնակիցների և բաժնետերերի իրավունքներ (Մաս 1) հիմնական կորպորատիվ գործարքներ (ներդրումներ, բաժնետիրական և այլ համաձայնագրեր)։
  • Օր 3. Կորպորատիվ կառավարում, մասնակիցների/բաժնետերերի իրավունքներ (Մաս 2)։

Բանախոսներ

  • Նարինե Բեգլարյան` «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր
  • Լիլիթ Կարապետյան` «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր
  • Նարինե Մելիքյան` Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն
  • Արաքսյա Հարությունյան` «ԱՐՄԲՐՈԿ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

Ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Share

Related News

EIH Armenian«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրՆորություններ
ՁԱՈ ծրագիրն աջակցում է նյարդաբանական և վերականգնող...
Տեղի ունեցավ բժ. Անահիտ Ոսկանյանի հիմնած նյարդաբանական և վերականգնողական բժշկության կլինիկայի բացման...

14.09.2026

ՀամալսարանՆորություններ
ՀԱՀ-ի 35-ամյա ուղին․ տեսլականից դեպի զարգացման նոր...
1997-ին ՀԱՀ-ը թևակոխում էր զարգացման հաջորդ փուլ:

11.08.2026

ՀամալսարանՆորություններ
ՀԱՀ-ի 35-ամյա ուղին․ տեսլականից՝ համալսարանի հիմնա...

04.08.2026