Ճանապարհ հարթելով ապագա առաջնորդների համար. ՀԱՀ-ը հայտարարում է իր 35-ամյա հոբելյանական տարվա մասին

05.03.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2026 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հպարտությամբ նշում է իր հիմնադրման 35-ամյակը՝ նշանավորելով ակադեմիական գերազանցության, նորարարության և հանրային ծառայության ոլորտում իր չորրորդ տասնամյակի կեսը։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս անդրադառնալու անցած տարիներին և գնահատելու այն խորքային վերափոխումը, որը համալսարանը կրել է 1991 թ․ իր հիմնադրումից ի վեր՝ Հայաստանի պատմության բեկումնային շրջանում։ ՀԱՀ-ն իր դռները բացեց սեպտեմբերի 21-ին՝ ազդարարելով բարձրագույն կրթության նոր դարաշրջանի մեկնարկը․ ճիշտ այն օրը, երբ Հայաստանի խորհրդարանը հռչակեց երկրի անկախությունը։ Իր հիմնադրման առաջին օրերից ՀԱՀ-ը հանդես է եկել որպես ժամանակակից բարձրագույն կրթության փարոս, որը շարունակաբար զարգացել է՝ բավարարելու երկրի և ժողովրդի կարիքներն ու ձգտումները։

Վերջին 35 տարիների ընթացքում ՀԱՀ-ը ձևավորել է քննադատական մտածողությամբ օժտված, էթիկապես գրագետ և հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող քաղաքացիների բազմաթիվ սերունդներ։ Մեր համեստ մեկնարկից՝ ընդամենը 53 շրջանավարտից բաղկացած առաջին խմբից մինչև 2025 թվականի ավարտական հանդիսությունը, երբ բեմ բարձրացան ավելի քան 500 խոստումնալից շրջանավարտներ, ՀԱՀ-ի աճը սերտորեն միահյուսված է եղել ժամանակակից Հայաստանի զարգացման ուղու հետ։

Առաջին իսկ տարիներից մեր շրջանավարտները հանդես են եկել որպես ազգային առաջընթաց կերտողներ։ Նրանք ձևավորել են պետական քաղաքականություն՝ ծառայելով կառավարության բարձրագույն օղակներում որպես նախարարներ և դեսպաններ, ինչպես նաև վերափոխել են երկրի տնտեսական դաշտը՝ հիմնելով ազդեցիկ ստարտափներ, որոնց թվում է նաև Հայաստանի առաջին «միաեղջյուր» (unicorn) ընկերությունը։ Հանրային ծառայության առաջատար դիրքերից մինչև տեխնոլոգիական նորարարության կենտրոններ՝ ՀԱՀ համայնքը շարունակում է գտնվել Հայաստանի կարևորագույն ձեռքբերումների կիզակետում։ 

Այսօր համալսարանը շարունակում է ընդլայնել իր ակադեմիական ծրագրերը, հետազոտական ներուժը և ինստիտուցիոնալ գործընկերությունները՝ վերահաստատելով իր առաքելությունը՝ կրթելու սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող, բարձրորակ կրթություն ստացած քաղաքացիների, որոնք ունակ են առաջնորդելու և ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։

2026 թ․ տոնակատարությունը

Տարվա ընթացքում ՀԱՀ-ը կիրականացնի մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ «Ճանապարհ հարթելով ապագա առաջնորդների համար» խորագրի ներքո՝ թե՛ համալսարանի տարածքում, և թե՛ դրանից դուրս։ Այս նախաձեռնությունները կներկայացնեն համալսարանի ակադեմիական ձեռքբերումները, կենսունակ համայնքը, միջազգային գործընկերային կապերը և զարգացման ռազմավարական տեսլականը։ ՀԱՀ-ի շրջանավարտները, ուսանողները, դասախոսական կազմը, աշխատակազմը, գործընկերներն ու բարեկամները կհրավիրվեն մասնակցելու համալսարանի ժառանգությանը և հետագա զարգացման ուղուն նվիրված քննարկումների և միջոցառումների։Հանդիսությունների շրջանակում նախատեսվում է միջոցառում Երևանում, ինչպես նաև գալա ընթրիք Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), որը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 7-ին և կհամախմբի ՀԱՀ լայն համայնքի բարեկամներին ու աջակիցներին։ Այս միջոցառումները կարժևորեն ՀԱՀ-ի անցած ճանապարհը և հնարավորություն կստեղծեն ներդրում ունենալու համալսարանի հետագա զարգացման գործում՝ ապահովելով, որ ՀԱՀ-ը շարունակի մնալ ապագա առաջնորդների և նորարարների կրթության շարժիչ ուժերից մեկը։

Բրենդի ինտեգրում

ՀԱՀ-ի 35-ամյակի տարբերանշանը խորհրդանշում է համալսարանի աճն ու ապագային միտված ոգին։ Տարբերանշանի դինամիկ ձևավորումը՝ «3» և «5» թվերի սահուն միաձուլմամբ, արտացոլում է համալսարանին բնորոշ շարունակականության, շարժի և գաղափարների հոսքի մթնոլորտը։ Տարբերանշանը ներկայացնում է տարիքով երիտասարդ, սակայն ազդեցությամբ հասուն մեր համալսարանը, որը կարևորում է իր հարուստ պատմությունը՝ միաժամանակ ձևավորելով նորարարական տեսլական Հայաստանի ապագայի համար։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Share

Related News

դասախոսՀամալսարանՆորություններռազմավարական ծրագիրը
ՀԱՀ-ը նախաձեռնում է դասախոսների մասնագիտական զարգա...
Դասընթացի շրջանակում առանձնահատուկ կարևորություն է տրվում ինքնանդրադարձ կատարելու հմտությանը։

08.05.2026

Նորություններ
Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց
Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է:

05.05.2026

Նորություններ
«Հաշտարարությունը գործնականում» գարնանային դպրոց 2...
Հաշտարարության գարնանային դպրոցը ինտենսիվ կրթական և փորձառական ծրագիր է։

27.02.2026