«Հաշտարարությունը գործնականում» գարնանային դպրոց 2026

27.02.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Այլընտրանքային վեճերի լուծման կլինիկան և Հայաստանի Հանրապետության Հաշտարարների պալատը ընդունում են դիմումներ «Հաշտարարությունը գործնականում» գարնանային դպրոց 2026 ծրագրի համար։

Հաշվի առնելով հաշտարարության դերի աճը՝ հատկապես որոշ քաղաքացիական գործերով պարտադիր հաշտարարության ներդրումից հետո, առկա է ապագա իրավաբանների կարողությունների զարգացման և ուսանողներին հաշտարարության իրավունքի, ընթացակարգերի և գործնական հմտությունների հետ ծանոթացնելու անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, ուսանողները շարունակում են որոնել գործնական, փորձառական ուսուցման հնարավորություններ, որոնք կամուրջ են հանդիսանում տեսության և պրակտիկայի միջև։

Հաշտարարության գարնանային դպրոցը ինտենսիվ կրթական և փորձառական ծրագիր է, որը համատեղում է փորձագետների կողմից իրականացվող դասընթացները, սիմուլյացիաները և մրցակցային պրակտիկան։ Այն կծառայի որպես հարթակ՝ մոտիվացված ուսանողներին բացահայտելու և նախապատրաստելու իրական հաշտարարության գործերին հետագա ներգրավման համար՝ ՀԱՀ–ի և Հաշտարարների պալատի համագործակցության շրջանակում։

Հաշտարարության գարնանային դպրոցի նպատակն է հայ ուսանողներին տրամադրել հաշտարարության հիմնարար գիտելիքներ և գործնական փորձ՝ միաժամանակ խթանելով վաղ մասնագիտական ներգրավվածությունը լիցենզավորված հաշտարարների հետ և ամրապնդելով հաշտարարության ազգային էկոհամակարգը։

Դասընթացները կապահովեն հաշտարարության համապարփակ ներածություն՝ ընդգրկելով դրա հիմնական տեսական հիմքերը և Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հաշտարարության իրավական շրջանակը։ Դրանք կհամատեղեն տեսականը և գործնականը՝ ինտերակտիվ դերային խաղեր և սիմուլյացիաներ, և կավարտվեն փորձնական քննությամբ՝ ամրապնդելու ուսումնառությունը և գնահատելու մասնակիցների գիտելիքները։

Հաշտարարության գարնանային դպրոցը կանցկացվի ՀԱՀ-ում՝ 2026 թվականի մարտի 11–14-ը։

Գարնանային դպրոցն անվճար է և բաց Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի ուսանողների համար։

Մասնակիցների քանակը սահմանափակ է (21 մասնակից)։

Դասավանդման լեզուն հայերենն է։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հետևյալ հղումով։ 

Դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի մարտի 6-ը՝ ժամը 23:59։

Share

Related News

դասախոսՀամալսարանՆորություններռազմավարական ծրագիրը
ՀԱՀ-ը նախաձեռնում է դասախոսների մասնագիտական զարգա...
Դասընթացի շրջանակում առանձնահատուկ կարևորություն է տրվում ինքնանդրադարձ կատարելու հմտությանը։

08.05.2026

Նորություններ
Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց
Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է:

05.05.2026

ՆորություններՀամալսարան
Ճանապարհ հարթելով ապագա առաջնորդների համար. ՀԱՀ-ը ...
2026 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հպարտությամբ նշում է իր հիմնադրման 35-ամյակը։

05.03.2026