ՀԱՀ ՁԱՈ ծրագիրը շարունակում է մասնակցությունը միջազգային առողջապահական համաժողովներին

04.02.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրը շարունակում է ձեռք բերել միջազգային ճանաչում․ ծրագրի շրջանակում պատրաստված մի շարք գիտահետազոտական ամփոփագրեր ընդունվել են Հանրային առողջապահության եվրոպական 16-րդ, 17-րդ և 18-րդ համաժողովներին։

Այս ձեռքբերումները վկայում են ծրագրի աճող ներդրման մասին՝ Հայաստանի գյուղական համայնքներում առողջապահական ծառայությունների բարելավման գործում։ Համաժողովներին ընդունված ամփոփագրերը ներկայացված են ստորև։

Հանրային առողջապահության եվրրոպական 16-րդ համաժողով, նոյեմբերի 8-11, 2023, Դուբլին, Իռլանդիա

  • Մուրադյան Դ․, Աթանյան Ա․, Դեմիրչյան Ա․, Հայաստանի գյուղական համայնքներում տարրական դպրոցի աշակերտների բերանի խոռոչի առողջության վարքագծի հետ կապված գործոնները։ Հանրային առողջապահության եվրոպական ամսագիր, հատոր 33, հավելված_2, հոկտեմբեր 2023, ckad160.1400, https://doi.org/10.1093/eurpub/ckad160.1400
  • Աթանյան Ա․, Մուրադյան Դ․, Մկրտչյան Մ․, Կարբոյան Կ․, Փարանջխու Փ․, Երէցեան Շ․Թ․, Լիլոզյան Հ․, Դեմիրչյան Ա․, Ծնողների բերանի խոռոչի առողջության վերաբերյալ գիտելիքները և իրենց երեխաների ատամնափառի ինդեքսը Հայաստանի գյուղական համայնքներում։Հանրային առողջապահության եվրոպական ամսագիր, հատոր 33, հավելված_2, հոկտեմբեր 2023, ckad160.785, https://doi.org/10.1093/eurpub/ckad160.785

Հանրային առողջապահության եվրրոպական 17-րդ համաժողով, նոյեմբերի 12-15, 2024, Լիսաբոն, Պորտուգալիա

  • Աթանյան Ա․, Մուրադյան Դ․, Լիլոզյան Հ․, Դեմիրչյան Ա․, Հայաստանի գյուղական դպրոցում կատարված բերանի խոռոչի առողջության միջամտության ազդեցությունը տարրական դպրոցի աշակերտների շրջանում։ Հանրային առողջապահության եվրոպական ամսագիր, հատոր 34, հավելված_3, նոյեմբեր 2024, ckae144.1758. https://doi.org/10.1093/eurpub/ckae144.1758

Հանրային առողջապահության եվրրոպական 17-րդ համաժողով, նոյեմբերի 12-14, 2025, Հելսինկի, Ֆինլանդիա

  • Աթանյան Ա․, Ալլահվերդեան Ա․, Ալավերդյան Լ․ Սարգսյան Ք․, Պողոսյան Ք․, Չաքմաքեան Ռ․Ռ․, Արզումանյան Զ․, Լիլոզյան Հ․, Ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը հետևողականությունը Հայաստանի գյուղական վայրերում․ որակական հետազոտություն: Հանրային առողջապահության եվրոպական ամսագիր, հատոր 35, հավելված_4, հոկտեմբեր 2025, ckaf161.1247. https://doi.org/10.1093/eurpub/ckaf161.1247
  • Լիլոզյան Հ․, Աթանյան Ա․, Դեմիրչյան Ա․, Առողջապահության ոլորտում առկա բացերի հաղթահարում Հայաստանում. դասեր «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրից։ Հանրային առողջապահության եվրոպական ամսագիր, հատոր 35, հավելված_4, հոկտեմբեր 2025, ckaf161.1567.
    https://doi.org/10.1093/eurpub/ckaf161.1567

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի նպատակն է բարելավել որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ և աջակցելով առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել մասնավոր առողջապահական ծառայություններ վերոնշյալ համայնքներում։ 

ՀԱՀ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

Share

Related News

No data was found