EIH Promotes Preventive Dentistry in Rural Communities of Armavir

ՀԱՀ ՁԱՈ ծրագիրը նպաստում է Արմավիրի մարզի գյուղական համայնքներում կանխարգելիչ ատամնաբուժության զարգացմանը

10.05.2022

This post is also available in: English

Նպատակ ունենալով հզորացնել կանխարգելիչ ատամնաբուժությունը «Ձեռներեցեր առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի շահառուների կողմից սպասարկվող համայնքներում` ՁԱՈ ծրագիրը մեծապես կարևորում է ժամանակակից կանխարգելիչ ատամնաբուժական ծառայությունների ներդրումն ու բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ բնակչության իրազեկումը վերոնշյալ համայնքներում։ Կանխարգելիչ ատամնաբուժությունը ներառված է ՁԱՈ ծրագրի ատամնաբուժական ծառայություններ մատուցող շահառուների պարտադիր կրթական բաղադրիչի մեջ։

Բժիշկ Սամվել Սեդրակյանը, որը վերջերս սկսել է մանկական ատամնաբուժական ծառայություններ մատուցել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, ՁԱՈ ծրագրի համայնքակենտրոն կանխարգելիչ ատամնաբուժական առողջապահական ծրագրի առաջին ընտրված շահառուն է։ Ծրագիրը ներառում է տարրական դասարանների երեխաների և նրանց ծնողների շրջանում բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ գիտելիքների և վարքագծի գնահատում, իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև երեխաների շրջանում բերանի խոռոչի առողջության գնահատում և կարիեսը կանխարգելող միջամտությունների իրականացում։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի Մրգաշատ և Սարդարապատ համայնքներում։ 

Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, ատամնաբույժներն իրականացրել են բերանի խոռոչի առողջության և հիգիենայի վերաբերյալ 18 դասընթաց՝ թիրախավորելով երկու համայնքների տարրական դասարանների բոլոր երեխաներին։ Իրականացվել է ավելի քան 460 երեխայի բերանի խոռոչի առողջության գնահատում, որոնցից բոլորին հնարավորություն է տրվել օգտվել իրենց անհրաժեշտ ատամնաբուժական ծառայություններից (ծառայության ծախսերը ծրագրի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն ծածկվել են)։ Երեխաների մեծամասնությունը ստացել է նաև կարիեսը կանխարգելող միջամտություններ։ Մոտ 400 ծնող մասնակցել է բերանի խոռոչի առողջության վերաբերյալ գիտելիքը և վարքագիծը գնահատող անանուն հարցմանը։

ՀԱՀ ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել իր շահառուների կողմից սպասարկվող համայնքներում կանխարգելիչ ատամնաբուժության ամրապնդմանը։

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը ֆինանսավորվում է Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

Share

Related News

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրՆորություններ
ՁԱՈ ծրագիրն աջակցում է Առողջապահության նախարարությ...
ԹԱԳՖ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը։

30.01.2026

Հետազոտություններ«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրՆորություններ
ՁԱՈ ծրագիրը հրապարակել է Հայաստանի գյուղական համայ...
Այս ուսումնասիրությունն իրականացվել է «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի շրջանակում։

01.12.2025

Նորություններ«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիր
ՁԱՈ ծրագիրն աջակցում է ևս մեկ մասնավոր առողջապահակ...
ՀԱՀ «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի աջակցությամբ հիմնվեց ատամնաբուժական կենտրոն Արմավի...

22.02.2024