Loading Events
October 31, 5:00 pm -
October 31, 7:00 pm

Zoom Webinar

English

Beyond the Ovaries: The Clinical Evolution from PCOS to PMOS and Its Importance for Diagnosis and Management

About the Event:

The American University of Armenia (AUA) and the Armenian American Medical Association (AAMA) are pleased to invite you to an upcoming online lecture exploring the clinical evolution from polycystic ovary syndrome (PCOS) to polyendocrine metabolic ovarian syndrome (PMOS), with a focus on its implications for diagnosis and comprehensive patient management. The event will take place on October 31, from 5:00 p.m. to 7:00 p.m. Armenia time.

During the event, the participants will explore the transition from PCOS to PMOS, the rationale behind the updated nomenclature, review the clinical criteria for screening and diagnosis, examine the metabolic and gynecologic consequences of the syndrome across a woman’s lifespan, and discuss current evidence-based management guidelines addressing both its metabolic and gynecologic aspects.

This is the sixth event of the medical educational event series collaboratively organized by AUA and AAMA, aiming to provide an educational and experience exchange platform for American-Armenian physicians and those living and working in Armenia. Educational events are conducted in the format of lectures and clinical case discussions and focus on common chronic health problems, current approaches to their management, and prevention. The interests of local physicians are also taken into account in the selection of topics.

 

About the Speakers:

Gail Guzelian, M.D.

Dr. Guzelian is a clinical instructor of obstetrics, gynecology and reproductive biology at Harvard Medical School, and has practiced obstetrics and gynecology at Brigham and Women’s Hospital in Boston, Massachusetts for more than 25 years. She has served as division director of the Brigham Obstetrics and Gynecology Group since 2018, overseeing clinical practice, physician leadership, and quality improvement initiatives. Her expertise encompasses general obstetrics and gynecology, operative gynecology, maternal care, and patient safety. She is actively involved in medical education, supervising and training residents, and teaching medical students in clinical skills and simulation-based training. She also serves on Armenia’s Ministry of Health Maternal Mortality Review Board, contributing to efforts to improve maternal health and the quality of care.

 

Lilian Mahrokhian, M.D.

Dr. Mahrokhian is a primary care physician with the Lown Group, affiliated with Mass General Brigham, in Boston, Massachusetts. She has been practicing internal medicine and primary care since 1996, with a particular focus on women’s health and preventive care. She previously served as an assistant professor of medicine at Harvard Medical School and as a clinical instructor at Tufts University School of Medicine. Her clinical and academic experience includes women’s health, preventive screening, chronic disease management, and the development of coordinated and evidence-based approaches to long-term patient care. She is also a recipient of the Brigham and Women’s Hospital Thomas H. Lee Award for Excellence in Primary Care and the Rina Spence Award in Primary Care and Women’s Health.

 

Registration:

To confirm your attendance, please register here.

 

English-Armenian interpretation will be available.

 

«Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ»-ից «Պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ» կլինիկական էվոլյուցիան և դրա կարևորությունն ախտորոշման և բուժառուների վարման գործում

Միջոցառման մանրամասները․

Ամսաթիվ՝ հոկտեմբերի 31, 2026 թ.

Ժամ՝ 17:00 – 19:00՝ Հայաստանի ժամանակով (09:00 – 11:00՝ ԱՄՆ արևելյան ամառային ժամանակով՝ EDT)

Ձևաչափ՝ առցանց

Լեզու՝ անգլերեն (հայերեն համաժամանակյա թարգմանությամբ)

Գրանցման հղում՝ https://shorturl.at/o9nVV

ՇՄԶ կրեդիտներ՝ չեն տրամադրվելու

Մասնակցություն՝ անվճար

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Բոստոնի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիան (ԲՀԱԲԱ) սիրով հրավիրում են մասնակցելու առցանց դասախոսության, որը նվիրված է «Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ»-ից (ՁՊՀ) «Պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ» (ՊՄՁՀ) կլինիկական էվոլյուցիային և դրա կարևորությանը ախտորոշման և բուժառուների համալիր վարման տեսանկյունից։

Միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան ՁՊՀ-ից դեպի ՊՄՁՀ անցման հիմնավորմանը և նոր անվանաբանության կիրառման պատճառներին, կքննարկեն համախտանիշի հայտնաբերման և ախտորոշման կլինիկական չափանիշները, կուսումնասիրեն դրա նյութափոխանակային և գինեկոլոգիական հետևանքները կնոջ կյանքի տարբեր փուլերում, ինչպես նաև կքննարկեն բուժման և վարման արդի ուղեցույցները, որոնք ընդգրկում են համախտանիշի թե՛ նյութափոխանակային, թե՛ գինեկոլոգիական ասպեկտները։

 

Խոսնակների մասին

Բժիշկ Գեյլ Գուզելյանը Հարվարդի բժշկական դպրոցի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական կենսաբանության կլինիկական դասախոս է։ Ավելի քան 25 տարի նա աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ Բոստոնի «Brigham and Women’s Hospital» հիվանդանոցում։ 2018 թվականից ղեկավարում է այդ հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի խումբը՝ պատասխանատու լինելով կլինիկական գործունեության, բժիշկների աշխատանքի կազմակերպման և բուժօգնության որակի բարելավման նախաձեռնությունների համար։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է ընդհանուր մանկաբարձությունն ու գինեկոլոգիան, օպերատիվ գինեկոլոգիան, մայրական առողջությունը և բուժառուի անվտանգությունը։ Նա ակտիվորեն մասնակցում է բժշկական կրթության գործընթացին՝ վերապատրաստելով կլինիկական օրդինատորներին և բժշկական ուսանողներին, այդ թվում՝ կլինիկական հմտությունների և սիմուլյացիոն ուսուցման միջոցով։ Բժիշկ Գուզելյանը նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Մայրական մահացության ուսումնասիրման հանձնաժողովի անդամ է և իր ներդրումն ունի մայրական առողջության և բուժօգնության որակի բարելավման գործում։

Բժիշկ Լիլիան Մահրոխյանը Բոստոնի Լոուն խմբի (Lown Group) առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկ է։ Խումբը փոխկապակցված է «Mass General Brigham» առողջապահական համակարգի հետ։ 1996 թվականից նա զբաղվում է ներքին հիվանդությունների և ԱԱՊ ոլորտներում աշխատանքով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց առողջությանը և կանխարգելիչ բժշկությանը։ Նախկինում նա եղել է Հարվարդի բժշկական դպրոցի բժշկության դասախոս, ինչպես նաև Թաֆթս համալսարանի բժշկական դպրոցի կլինիկական դասախոս։ Նրա կլինիկական և ակադեմիական փորձը ներառում է կանանց առողջությունը, կանխարգելիչ հետազոտությունները, քրոնիկ հիվանդությունների վարումը և բուժառուների երկարաժամկետ խնամքի համակարգված՝ ապացույցների վրա հիմնված մոտեցումների մշակումը։ Նա արժանացել է «Brigham and Women’s Hospital»-ի ԱԱՊ ոլորտում գերազանցության համար շնորհվող Թոմաս Հ․ Լի մրցանակին, ինչպես նաև ԱԱՊ և կանանց առողջության ոլորտներում շնորհվող Րինա Սփենս մրցանակին։

Սա ՀԱՀ-ի և ԲՀԱԲԱ-ի կողմից համատեղ կազմակերպված բժշկական կրթական միջոցառումների շարքի վեցերորդ միջոցառումն է։ Կրթական միջոցառումների շարքը նպատակ ունի ապահովելու կրթական և փորձի փոխանակման հարթակ ամերիկահայ բժիշկների և ՀՀ-ում ապրող և աշխատող բժիշկների համար։ Միջոցառումներն իրականացվում են դասախոսությունների և կլինիկական դեպքերի քննարկումների ձևաչափով և կենտրոնանում են տարածված քրոնիկ առողջական խնդիրների, դրանց վարման և կանխարգելման արդի մոտեցումների վրա։ Թեմաների ընտրության ժամանակ հաշվի են առնվում նաև տեղի բժիշկների հետաքրքրությունները։

Share

Upcoming Events