Blog

,

Չինուհի Չենչենը կսովորի Հայաստանում

< 1 min read

arm147426767486Պեկինի գրաֆիկական հաղորդակցության ինստիտուտի ուսանողուհի Չենչեն Վանգը իր ուսումը կշարունակի ՀՀ-ում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում:
Չենչենը Չինաստանի Հայկական համայնքի և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթի հաղթողն է: «Սա նաև երախտագիտության քայլ է Չինաստանին, որն անցած դարերի ընթացքում առատաձեռնորեն ու մեծահոգաբար է հյուրընկալել հայերին»,- իր խոսքում նշել է Չինաստանի Հայկական համայնքի խորհրդական Հենրի Արսլանյանը:
Իր սպասումների մասին խոսելիս Չենչենը նշել է, որ ակնկալում է նոր բացահայտումներ ու հնարավորություններ, հետաքրքիր կրթական միջավայր: Նա որոշել է շարունակել հայերենի դասերը, ինչպես նաև ուսումնասիրել հայ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները: «Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ զբաղվել հայկական գորգագործությամբ, ինչպես նաև ուզում եմ տեսնել Արարատ լեռը»,-հավելել է Չենչենը:
Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր խոսքում կարևորել է երկու ազգերի միջև ուսումնական ծրագրերի շնորհիվ հարաբերությունների զարգացումը:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/139475

http://www.slaq.am/arm/news/1125782/

http://shabat.am/am/article/83326/83326.html

http://en.aravot.am/2016/09/19/181147/

http://www.aravot.am/2016/09/19/736779/

http://www.golosarmenii.am/article/45169/studentka-iz-kitaya-prodolzhit-uchebu-v-armenii