Blog

EcoLur: Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք

< 1 min read

ԷկոԼուր

«Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք», Հենրիխ Բելի անվան հիմնադրամի (Գերմանիա) կողմից այս թեմայով քննարկում կազմակերպվեց Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ներկայացնում ենք հիմնական ելույթները:

Հարավային Կովկասում Հենրիխ Բելի անվան հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի համակարգող Թամար Անտիդզեն ելույթ ունեցավ «Հարավային Կովկաս. էներգետիկ նախադրյալները և զարգացման ու քաղաքական ընտրության հնարավորությունները» թեմայով:

«…Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը բախվում են մեծ դժվարությունների հետ, որպեսզի ունենան կայուն էներգետիկ համակարգ: Ի տարբերություն շատ զարգացած երկրների, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման գործընթացը տեղի է ունենում բավականին դանդաղ: Երկրները չունեն ֆինանսական, իրավական, տեխնոլոգիական, կազմակերպչական, կոոպերատիվ և տեղեկատվական գործիքների ամբողջական փաթեթ, որը պետք է խթանի էկոլոգիապես մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների արագ ներդրումը: Հարևանների հետ համեմատած, Հայաստանը ձեռնարկել է նշանակալի քայլեր վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար իրավական և տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծման առումով և սահմանել է էներգաարդյունավետության հիմնական ստանդարտները շինարարության ոլորտում: Սակայն  ներդրումային ծրագրերը և օժանդակող ֆինանսական և նորմատիվային խթանիչները՝ ուղղված վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնմանը և էներգիայի օգտագործման արդյունավերության բարձրացմանը, այդքան էլ հույսեր չեն ներշնչում:

Արդյոք էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրներն ազգային էներգետիկ քաղաքականության էական հենասյուներ են: Ինչպիսի՞ օժանդակություն է անհրաժեշտ տարածաշրջանում կայուն էներգետիկայի զարգացման գործընթացի արագացման համար: էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների համար ի՞նչ ֆինանսական մեխանիզմներ և գործիքներ են անհրաժեշտ: Էներգետիկ համակարգերի մեծամաշտաբ փոփոխությունները կարո՞ղ են արդյոք Հայաստանի և նրա հարևանների համար դառնալ իրական հեռանկարներ մոտ ապագայում: Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը կծառայի՞ արդյոք որպես խթանիչ Հայաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների ցածր ածխածնային տնտեսության զարգացման համար: Այս հարցերը բարձրացնում են փորձագետները, և դրանք կարևոր են «կանաչ» էներեգտիկայի համար», – իր ելույթում մասնավորապես նշեց Թամար Անտիդզեն: