Blog

,

«Սննդային շղթան՝ դպրոցի բակում». բնապահպանական կրթական փորձնական ծրագիր՝ աշակերտների համար

< 1 min read

Source: https://www.yerevan.am/am/news/snndayin-shght-an-dprots-i-bakowm-bnapahpanakan-krt-akan-p-ordznakan-tsragir-ashakertneri-hamar/

«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը՝ «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ենթածրագիրն է մեկնարկել Երևանի հ. 87 միջնակարգ և Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցներում։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը համատեղ իրականացնում են «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը, որի մասնակիցներն են 8-9-րդ, ինչպես նաև ավագ դասարանների աշակերտներ։

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի շնորհիվ դպրոցահասակ քաղաքացիները կսովորեն ու առօրյայում կկիրառեն բնապահպանական գործընթացներում մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և բնապահպանական խնդիրները լուծելու հնարավոր ուղիները։ Ծրագիրը աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել բնապահպանական խնդիրների լուծման աշակերտների անհատական և խմբային ունակությունները:

«Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ծրագրի դասընթացներին մասնավորապես աշակերտները կսովորեն, կհետազոտեն առողջ՝ օրգանական սնունդ արտադրելու եղանակները, ապա գարնանը գիտելիքները կկիրառեն գործնականում։

 5c7a26e75489806c9f335075e25e14b5660f6375

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Share This: