Blog

Noyan Tapan: Հայաստանի երեխաների բերանի խոռոչի և ատամնաշարի առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիում

< 1 min read
Նոյեմբերի 2-ին ժամը 10:00-16:45-ը, իսկ նոյեմբերի 3-ին ժամը 10:00-14:30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ագեան ցուցասրահում անց է կացվելու Հայաստանի երեխաների բերանի խոռոչի և ատամնաշարի առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիում:
 
Այս սիմպոզիումը միայն մի մասն է բերանի խոռոչի և ատամնաշարի առողջությանն ուղղված մեծածավալ ծրագրի, որը նախագծվել և հովանավորվել է Հայաստանի ընկերները Bay Area-ից կազմակերպության (BAFA) կողմից: BAFA-ն խիստկարևորում է բուժաշխատողներին մասնագիտական զարգացման հնարավորություններ ստեղծելը՝ նրանց տրամադրելով մասնագիտական նոր հմտություններ: 
 
Համաժողովի ընթացքում կքննարկվեն/ կուսումնասիրվեն այնպիսի կարևոր թեմաներ ինչպիսիք են` բերանի խոռոչի առողջության կարևորությունը, միջմասնագիտական համագործակցությունն ուղղված բերանի խոռոչի և ատամնաշարի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանն ու բուժմանը, բերանի խոռոչի առողջության ինտեգրումը առաջնային բուժօգնության մեջ, ատամի վնասվածքների գոյացման պատճառները, բերանի խոռոչի խնամքը հղիության ժամանակ, ատամների վաղ մանկական խնդիրներն ու կաթնատամների կարևորությունը: 
 
Խոսվելու է նաև առողջ սննդակարգի, նախածննդային և նորածնային շրջանում բերանի խոռոչի խնամքի մասին: Դ-ր Ջեք Կոյումջյանը համագործակցում է Դ-ր Ռամոս-Գոմեսի և Դ-ր Ֆրանսուա Անթոնյանի հետ, ով օրթոպեդիկ վիրաբույժ է և BAFA–ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի հետ այս երկօրյա սիմպոզիումի կազմակերպման նպատակով: