Blog

Barometer: Նախագահն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան

< 1 min read

070840201357http://www.barometer.am/news/top-news/20150309/3838/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջայց կատարել, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին:

Նախագահն այցելել է նաև համալսարանի գրադարան, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված “Ալեք և Մարի Մանուկեան” սրահ, Հանրային առողջապահության ֆակուլտետ, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար նախատեսված “Ագեան” արվեստասրահ ու Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետում հիմնադրված բնապահպանական կենտրոն: