Blog

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց մշակութային, կրթական և ազգային գործիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Հայկ Մսրլյանին (ԱՄՆ):

< 1 min read

http://www.mindiaspora.am/am/News/3970

GetThumbnailՀունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մշակութային, կրթական և ազգային գործիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Հայկ Մսրլյանին (ԱՄՆ):

Ողջունելով հյուրին,  նախարար Հրանուշ Հակոբյանը երախտագիտության և գնահատանքի խոսքեր ասաց Սփյուռքում հայապահապանությանը միտված Հայկ Մսրլյանի և ընդհանրապես Մսրլյան ընտանիքի  գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով հատկապես մշակութային և կրթական ասպարեզներում նրանց ունեցած մեծ ավանդը:

Իր հերթին Հայկ Մսրլյանը բարձր գնահատեց  Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և ընդլայնման գործում ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել հայապահպանությանը նպաստող նախարարության ծրագրերին:

Զրույցի ընթացքում կարևորվեց սփյուռքում հայոց լեզվի պահպանման անհրաժեշտությունը՝   որպես ազգային ինքնության բանալի: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնմանն և ակտիվացմանը, երիտասարդ սերնդին Հայրենիքի հետ կապելու   հնարավորություններին  առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Մսրլյանին պարգևատրեց Նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով: