Blog

Civilnet: Սեմինար Ամերիկյանում` հայտնի բժիշկ և ծաղրածու Պետչ Ադամսի հետ

< 1 min read

http://civilnet.am/2015/05/26/patch-adams-love-revolution-seminar-aua/#.VZ-H8F-qpBd

Մայիսի 26-ին` ժամը 10:00-12:00-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում կկայանա սեմինար բժիշտ և ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսի հետ, որն աշխարհում հայտնի է Պետչ Ադամս անունով:

Սեմինարի թեման է «Պար մարդկության հետ կամ սիրո հեղափոխություն»: ՍիվիլՆեթը սեմինարը կhեռարձակի ուղիղ: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ:

Հանթեր Դոհերթի Ադամսը (Պետչ Ադամս) ծնվել է 1945թ. Վաշինգտոնում: Մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը» (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական-էկոլոգիական հաստատություն և որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում և մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը:

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում:

Առաջին հիվանդանոցային ծաղրածուները սկսել են գործել 1986թ. ԱՄՆ-ում: Ներկայումս այդ շարժումը համարվում է համաշխարհային (կա հիվանդանոցային կլոունադայի շուրջ 30 կազմակերպություն, մի մասը կամավորական, մի մասը՝ պրոֆեսիոնալ):