Banks.am: Նուբար Աֆեյանը ձեռներեցներին խորհուրդ է տվել «խենթ լինել»
< 1 min readhttp://www.banks.am/am/news/newsfeed/10891/
Ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանն ասել է, որ «եթե շատ ես վախենում ֆինանսական անկայունությունից, ուրեմն նոր տեխնոլոգիաների ոլորտը քեզ համար չէ»:
«Ստարտափ վարելը չափազանց փոփոխական եւ անկանխատեսելի գործ է, սակայն երբ այն հաջողում է, ոգեւորիչ եւ ցնցող ազդեցություն է ունենում: Հավատացեք՝ արդյունքն արդարացնում է բոլոր ջանքերը:
90-ականներին իմ առաջին նախաձեռնությունն աշխատեց: Այդ ժամանակ մարդիկ նորարարության քաղց էին զգում: Չնայած 25 տարի անց էլ նրանք նմանատիպ նախաձեռնությունների կարիքն ունեն: Ինչ ոլորտում էլ որ սկսելու լինեք ձեր բիզնեսը, մտապահեք՝ արդյոք աշխարհը, մեծ ընկերությունները կամ սպառողներն ունե՞ն ձեր նորարարության կարիքը: Երբ առաջին անգամ հաջողության հասա, երկու ցանկություն առաջացավ՝ կա՛մ պետք է վազեի եւ հայտնեի բոլորին, որ ես հաջողակ եմ, կա՛մ էլ փորձեի կրկնել իմ սկսած գործը եւ տեսնեի՝ ուրիշ ի՞նչ հնարավորություններ կան»,- ասել է Նուբար Աֆեյանը:
Նա ձեռներեցներին խորհուրդ է տվել՝ «չափազանց լուրջ մի՛ վերաբերվեք ինքներդ ձեզ»:
«Հավատացե՛ք, նույնիսկ եթե 100%-ով վստահ չեք, որ ճիշտ եք, դուք կարող եք համոզել ուրիշներին: Միայն թե ամեն ինչին լուրջ մի նայեք, մի քիչ հիմար ու խենթ եղեք»,- խորհուրդ է տվել գործարարը:
Նուբար Աֆեյանի ելույթի առավել ուշագրավ հատվածները կարող եք ընթերցել Մեդիամաքսի նյութում: