Blog

Blognews: Սերժ Թանգյան. Ես ակտիվիստ դարձա Թուրքիայի երեսպաշտության պատճառով

< 1 min read

Source: http://blognews.am/arm/news/263082/serzh-tangyan-es-aktivist-dardza-turqiayi-erespashtutyan-pattcharov.html

0000Serj-TankianSystem of a Down-ի մենակատար Սերժ Թանգյանը հարցազրույց է տվել Հայաստանում ամերիկյան համալսարանի The Bridge թերթին։ Ներկայացնում ենք այդ հարցազրույցից որոշակի հատվածներ։

Դուք մեծացել եք ԱՄՆ-ում, ամերիկյան մշակույթի կողքին։ Ինչպե՞ս հայկականությունը դարձավ Ձեր մշակութային ինքնության մասը։ Ի՞նչն է Ձեզ հայ դարձնում։

Ծագումը, գենետիկան, մշակույթը։ Լեզուն նույնպես կարեւոր է։ Վերջերս իմ ընկեր Վահե Բերբերյանը Հարավային Քալիֆորնիայի համալսարանում պատմում էր, թե որքան կարեուր է պահպանել մեր լեզուն։ Մենք բոլորս գիտենք, թե որքան կարեւոր է դա։ Հայկական մշակույթը իմ ներսում է։ Նայե՛ք պատմությանը. Փոխվում են սահմանները, կառավարությունները, մաշկի գույնը, սակայն մնում է մշակույթի գեղեցկությունը։ Իսկ հայկական մշակույթը շատ հին է եւ գեղեցիկ։

Դուք շատ եք խոսում Հայոց ցեղասպանությունից եւ մարդկության պատմության մեջ անարդարության ուրիշ դրսեւորումներից։ Դուք հայտնվե՞լ եք իրավիճակում, երբ զգուշացել եք, որ Ձեզ ինչ-որ բան է սպառնում։ Քաղաքական գործիչները սովորաբար չեն սիրում քաղաքական ակտիվիստներին։

Ճիշտ է։ Կարծում եմ, որ մարդ կանգնում է ընտրության առաջ։  Իմը ես վաղուց եմ արել։ Ես ակտիվիստ էի դեռեւս նախքան երաժիշտ դառնալս։ Ակտիվիստ դառնալ ես որոշեցի այն ժամանակ, երբ տեսա Թուրքիայի երեսպաշտ քաղաքականությունը։ Ես սկսեցի հետաքրքրվել մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով, շրջակա միջավայրի հարցերով, եւ դա բացեց իմ աչքերը։ Երբեմն ես զգուշանում եմ, սակայն դա չի նշանակում, որ ես չպետք է ասեմ ճշմարտությունը ուժեղներին։

Հայոց ցեղասպանությունը մենք բոլորս ցավով ենք հիշում, եւ հայերի ու թուրքերի միջեւ փոխադարձ ատելություն եւ չհասկացվածություն կա։ Ի՞նչ եք մտածում հայ-թուրքական ապագա հարաբերությունների մասին, հատկապես երիտասարդների շրջանում։

Կարծում եմ, ցանկացած հարաբերություն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի եւ արդարության վրա։ Նույն բանը երկրներին է վերաբերում։ Այո, ես տեսնում եմ ապագա, որտեղ Թուրքիան եւ Հայաստանը լավ հարաբերություններ են կկառուցեն։ Տեսնում եմ ապագա, որտեղ ապաքինում կա։ Սակայն այդ ճանապարհը տանում է արդարության եւ ոչ թե մոռացության միջոցով։ Դա պետք է մեզ ոգեշնչի, եւ մենք պետք է աշխատենք նրանց հետ։ Ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ Թուրքիայի իրական ժողովրդավարության համար։