Blog

Մարիո Մացոլան պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն դոլար նվիրաբերել Հայաստանի Ամերիկյան համալսարանին

ՏՏ ոլոտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության դափնեկիրներից «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հայաստանի Ամերիկյան համալսարանին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը: «Եթե չլիներ մրցանակաբաշխությունը Մարիո Մացոլան չէր իմանա Հայաստանի մասին ու չէր գա ու չէր նվիրատվություն անի»,- ասաց Դեր Կյուրեղյանը: ՀԱՀ նախագահը նշեց, որ գումարն օգտագործվելու է որպես դրամագլուխ, ներդրվելու է Կալիֆորնիայի համալսարանի գանձապետի միջոցով. «Կալիֆորնիայի համալսարանի դրամագլուխը բիլիոնների է հասնում, մեր համեստ դրամագլուխն իրենց կողմից է ներդրվում և մենք օգտվում ենք շատ բարձրորակ կառավարիչներից և մոտ 0 ծախսով: Մենք ինքներս չէինք կարող հաջողել: Տարեկան հասույթը կօգտագործվի որպես ուսման թոշակի օգնություն այն ուսանողներին, որոնք տնտեսական առումով չեն կարող ուսման վարձ տալ: Նախապատվություն կտրվի ՏՏ բաժնում սովորողներին և սա 10 տարվա մասին չէ, այլ հավերժ, քանի դեռ ՀԱՀ-ը կա ՀՀ-ում: Կրթաթոշակ կստանան առնվազն 20 ուսանողներ»:

Read more at: http://168.am/2015/04/18/480676.html
Copyright © c.bavota

Share This: