Երգչուհի Դալիթան օրերս դարձել է Ամերիկյան Համալսարանի՝ Համակարգչային գիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ: Դալիթան եւ համակուրսեցիներն ավարտական միջոցառումը նախատեսել էին հունիսի սկզբին, սակայն համաճարակով պայմանավորված իրավիճակն, ինչպես հայտնի է՝ խափանել է նաեւ շրջանավարտների ծրագրերը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դալիթան պատմել է ուսանողական ճանապարհի, տրամադրության ու ապագա ծրագրերի մասին:
Երգչուհին խոստովանում է՝ ավարտական միջոցառումն այլ կերպ էր պատկերացնում՝ «ավանդական ձեւով».
«Համալսարանն արդեն սկսել էր նախապատրաստական աշխատանքները, որոշված էր, որ ավարտական արարողությունից բացի նաեւ պետք է խնջույք ունենայինք։ Պատկերացնում էի ինձ գլխարկը վեր գցելուց եւ ընկերներիս հետ նշելուց։ Բայց այս իրավիճակը շատ անսպասելի էր բոլորիս համար, եւ ամեն բան հետաձգվեց»։
Ավարտական միջոցառումն այս շրջանում չեղյալ է համարվել, բայց դա չի նշանակում, որ համակուրսեցիները չեն նշելու իրենց կյանքի կարեւորագույն փուլերից մեկը: Նրանք խնջույքը, պարզապես, ավելի ուշ կկազմակերպեն:
«Միջոցառումը տեղափոխվեց սեպտեմբերի 19-ին, որն ինձ շատ ուրախացրեց, քանի որ ծննդյանս օրն է: Տեղեկանալով սրա մասին համալսարանի կողմից ուղարկված մեյլով՝ անչափ ուրախացա. այդ օրը հաստատ կլինի անմոռանալի»,-վստահ է երգչուհին, որից հետաքրքրվեցինք նաեւ ուսումը շարունակելու ծրագրերի մասին.
«Ցանկանում եմ ավելի կատարելագործել մասնագիտական հմտություններս ու ուսումս շարունակել մագիստրատուրայում։
Ելնելով ներկայիս իրավիճակից՝ բոլոր քննությունները անցկացվում են օնլայն»,-ասաց նա ու հավելեց,- «Երգը միշտ կյանքիս անբաժան մասն է լինելու, երբեք չեմ դադարի շարունակել կարիերաս, որով զբաղվել եմ դեռ փոքր տարիքից»:
Հիշելով ուսանողական տարիները՝ Դալիթան նշում է.
«Կյանքիս լավագույն 4 տարին էր։ Այդ տարիների ընթացքում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերեցի, այլեւ զարգացրի ու, միեւնույն ժամանակ, բացահայտեցի իմ մեջ շատ ունակություններ՝ աշխատասիրություն, պատասխանատվություն ու ժամանակս ճշտորեն կառավարելու փորձ։ Լինում էին պահեր, երբ շատ էի ծանրաբեռնվում տնայիններով, քննություններով՝ լիքը մաթեմատիկա, բարդ թեորեմների ապացույցներ, բազում կոդեր, սակայն երբեք չհանձնվեցի, քանի որ սիրով էի ընտրել մասնագիտությունս»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Դալիթան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով