Events

Loading Events

« All Events

  • This event has passed.

«Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» / Armenia 2018: Realities and Perspectives

June 22, 2018 - June 23, 2018

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ) Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների, Հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ-ի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Բուն TV առցանց ալիքի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ 2018 թ. հունիսի 22-24-ը Երևանում կազմակերպում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նպատակ ունի մասնագիտական վերլուծությունների ու շահագրգիռ քննարկումների միջոցով քարտեզագրել հայաստանյան հասարակության քաղաքական, տնտեսական և հանրային իրողությունները ու դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել: Անդրադարձ է արվում նաև կրթության և գիտության, Սփյուռքի և Հայաստանի փոխարաբերությունների, խորհրդային ժառանգության քննադատական յուրացման խնդիրներին: Մասնակցում են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

Armenian Research Center in Humanities (ARCH), in collaboration with American University of Armenia, Yerevan State University, Haigazian University of Beirut, Konrad Adenauer Foundation, Collaboration for Democracy NGO, Boon TV on-line channel, and Khnko Aper National Children’s Library, and by the sponsorship of Calouste Gulbenkian Foundation is organizing an international conference entitled “Armenia 2018: Realities and Perspectives,” which will take place on June 22-24, 2018, in Yerevan. The Conference aims to map the political, economic and public realities of the Armenian society and elaborate some models of their further development. The issues of education and science, the relationships between the Diaspora and Armenia, the Soviet legacy are also discussed. Scholars from Armenia, US and Russia are participating.

Day 1: Friday, June 22, 2018

9:30 AM to 6:00 PM, Manoogian Hall

1:30 PM to 6:00 PM, Akian Gallery

Day 2: Saturday, June 23, 2018

10:00 AM to 6:00 PM, Manoogian Hall

12:00 PM to 6:00 PM, Akian Gallery

All venues are in AUA’s Paramaz Avedisian Building (PAB). 


ԾՐԱԳԻՐ

Գիտաժողովի տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում (Մարշալ Բաղրամյան 40, Փարամազ Ավետիսյան մասնաշենք): Մուտքն ազատ է: 

Հունիս 22

9:30-10:00 Մասնակիցների գրանցում

10:00-10:40 / Մանուկյան սրահ

Ողջույնի խոսքեր

10:40-11:00 Սուրճի դադար

11:00-12:20 / Մանուկյան սրահ

Պլենար նիստ. Առանցքային զեկուցումներ

        Աշոտ Ոսկանյան – Համրության հաղթահարումից դեպի հասարակական նոր պայմանագիր

        Սիմոն Կորդոնսկի – Հետխորհրդային Ռուսաստանի դասային կառուցվածքը

12:20- 13:30 Ճաշի ընդմիջում

13:30-15:50 / Մանուկյան սրահ

Կլոր սեղան 1. Կերպափոխվող հասարակություն

Մոդերատոր` Աշոտ Ոսկանյան

Նիստ 1

        Սուրեն Զոլյան – Հետխորհրդային հասարակությունների նկարագրման կաղապարների հարցի շուրջ

        Հարություն Մարության – Հայկական առաջին և երկրորդ հեղափոխությունների հիմնական առանձնահատկությունները. նախնական դիտարկումներ

        Վահրամ Սողոմոնյան – Հեղափոխության օրակարգը

        Ժաննա Անդրեասյան – Սոցիալական համերաշխության օրակարգը

13:30-15:50 / Աքյան սրահ

Կլոր սեղան 2. Հայաստան – Սփյուռք

         Մոդերատոր` Խաչիկ Թէօլէօլեան

        Խաչիկ Թէօլէօլյան – Վերամտածելհայ անդրազգը

        Վահե Սահակյան – Սփյուռք, էթնիկություն, և «հայ անդրազգ» հասկացությունների և սփյուռք(ներ)ի ուսումնասիրության մեթոդաբանության որոշ հարցրերի շուրջ

        Անդրանիկ Դաքեսեան – Հայաստան՝ հայացք Լիբանանից

        Սյուզաննա ԲարսեղյանՍոնա Ներսիսյան, Լուսինե Տանաջյան – Հայրենիքի ընկալումը Սփյուռքում

        Նոնա Շահնազարյան – Քաղաքացիները գյուղական տարածքում։ Ընտրախախտումները Մասիսի շրջանում

        Էվիյա Հովհաննիսյան – Ռուսաստանի հայկական համայնքները հետգաղութատիրական քաղաքականության համատեքստում

15:50-16:30 Սուրճի դադար

16:30-17:50 / Մանուկյան սրահ

Կլոր սեղան 1. Կերպափոխվող հասարակություն

        Մոդերատոր` Աշոտ Ոսկանյան

Նիստ 2

        Ստեփան Դանիելյան – Նախահեղափոխական տրամադրություններ, հետհեղափոխական սպասումներ

        Աննա Ժամակոչյան, Արփի Մանուսյան – Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հեղափոխության անկյան տակ

        Արթուր Մկրտչյան – «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հասարակության» հայեցակարգը որպես հայ հասարակական կյանքի ախտորոշման սոցիոլոգիական մոդել

        Համազասպ Դանիելյան – Կուսակցական համակարգի կայացումը Հայաստանում. կրկին փորձե՞նք

16:30-17:50 / Աքյան սրահ

Կլոր սեղան 3. Փոփոխվող խորհրդայինը պատմություն, փիլիսոփայություն, արվեստ

         Մոդերատոր` Սիրանուշ Դվոյան

        Ռուզաննա Գրիգորյան – Մի թռուցիկի հետքերով. Սարգիս Կասյանի չավարտվող դատավարությունը

        Աշոտ Գրիգորյան – Միսակ Խոստիկյանը հայ փիլիսոփայության խորհրդահայ պատմագրության կայացման ճանապարհին. Դավիթ Անհաղթի խնդիրը

        Իրինա Շախնազարյան – «Հայկական ոճի» նոր հանգրվանը․ խորհրդահայ արվեստի սկզբնավորումը

        Նարէ Սահակյան – Կոնցեպտուալ արվեստի առաջին դրսևորումները նորանկախ Հայաստանում․ հետխորհրդայինի սկիզբը

Հունիս 23

10:00-11:20 / Մանուկյան սրահ

Պլենար նիստ. Առանցքային զեկուցումներ

        Մանվել Սարգսյան – Արդի Հայաստանի սոցիալ-տնտեսական իրողությունները

       Ռոնալդ Գրիգոր Սյունի – Պատմության հինգ հակափաստարկները. հիշելով (և սովորելով) Հայաստանի առաջին հանրապետությունը 100 տարի անց

11:20-12:00 Սուրճի դադար

12:00-14:20 / Մանուկյան սրահ

 Կլոր սեղան 4. Կրթություն և գիտություն

         Մոդերատոր` Սիրանուշ Դվոյան

        Հովհաննես ՀովհաննիսյանԱրևիկ Անափիոսյան – Կրթական համակարգի բարեփոխում. հայացք դրսից և ներսից

        Սերոբ Խաչատրյան – Հայաստանի հանրակրթական բարեփոխումների կոնցեպտուալ վերլուծություն

        Ատոմ Մխիթարյան – Բարձրագույն կրթության երրորդ աստիճանում ուսումնառության արդյունավետության բարձրացման և որակի ապահովման մասին

        Սուրեն Ոսկանյան – Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գիտություն, տեխնոլոգիա և բիզնես: Կառավարության և միավորումների դերը ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման գործում

        Արա Սանճեան-  Պատմութիւնն ընկալելու եւ ներկայացնելու մարտահրաւէրներ. ուսումնասիրութիւն ու դասաւանդում. հայեացք դուրսէն ու… քիչ մըն ալ ներսէն

        Սոնա Բալասանյան – Ուսուցիչը` կին. ներառված անձնական և հակադրված մասնագիտական կենսագրություններ

 12:00-14:20 / Աքյան սրահ

 Կլոր սեղան 5. Հասարակության տնտեսական և սոցիալական կառուցվածքը

        Մոդերատոր՝ Ստեփան Դանիելյան

       Հրանտ Միքայելյան – Հայկական «թավշյա հեղափոխության» տնտեսությունը

        Յուլիա Անտոնյան – «Օլիգարխների» վե՞րջը: Մինչ- ու հետ-հեղափոխական իրողություններն ու Հայաստանի տնտեսական և քաղաքական վերնախավը

        Արմեն Ղազարյան – Արխայիկան Հայաստանի քաղաքական համակարգում

        Յուլիանա Մելքումյան – Ժամանակակից հայաստանյան հասարակության միջին խավի դինամիկան

        Հարություն Վերմիշյան – Գյուղականության ճգնաժամը հետխորհրդային Հայստանում. գյուղաբնակների կենսափորձի սեմիոտիկ վերլուծություն

        Հասմիկ Գևորգյան – Փոփոխվող հասարակությունների ուսումնասիությունը բանավոր պատմության մոտեցման միջոցով

 14:20- 15:30 Ճաշի ընդմիջում

 15:30-17:50 / Մանուկյան սրահ

Կլոր սեղան 6. Դիսկուրսներ

         Մոդերատոր` Ստեփան Դանիելյան

        Նաիրա Մկրտչյան – Տեղային փորձառության և արևմտյան տրամասային պրակտիկաների միջև. որոշ հետազոտական ռազմավարությունների շուրջ

        Օլգա Մոլյարենկո – Պետական տեսադաշտի կոնցեպտուալ և մեթոդաբանական սահմանափակումները

        Վարդան Ջալոյան – Քաղաքական հաղորդակցման և ԶԼՄ-ների դիսկուրսների քննադատական վերլուծությունը

        Մարիա Զասլավսկայա – Հայաստանում ժամանակակից հասարակական բողոքի ակցիաների քաղաքական քննախոսության հարացուցային հիմքերը․ համեմատական դիսկուրս-վերլուծություն

        Նիկոլայ Ֆոմին, Իվան Սիլաև – Հայկական ազգայնականության երկու դեմքը. տարաձայնությունները և համաձայնությունները Սասնա ծռերի մասին խոսույթներում

        Աղասի Թադևոսյան – Անհավասարության դիսկուրսը և աղքատության հաղթահարման հիմնախնդիրը Հայաստանում

Details

Start:
June 22, 2018
End:
June 23, 2018
Event Category:

Venue

Paramaz Avedisian Building, American University of Armenia
Baghramyan Ave., 40
Yerevan, Yerevan 0019 Armenia
+ Google Map
Phone
(+374 60) 61 27 27