Blog

AUA President and Vice President Visit Armenian Community in Kuwait

< 1 min read

http://www.slaq.am/arm/news/1144341/

Քուվեյթ էին այցելել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը

Օրերս Քուվեյթ էին այցելել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ռեկտոր դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանը և պրոռեկտոր Աշոտ Ղազարյանը։ Քուվեյթում ՀՀ դեսպանության աջակցությամբ հյուրերը հնարավորություն ունեցան այցելելու Քուվեյթի ազգային վարժարան։ Վարժարանի ավարտական դասարանների աշակերտներին հյուրերը ներկայացրին ՀԱՀ-ի կրթական ծրագրերը, այդ թվում Հայաստանում և հատկապես ՀԱՀ-ում բարձրագույն կրթություն ստանալու առավելությունները։
Նույն օրը դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանը և պրոռեկտոր Աշոտ Ղազարյանը այցելեցին Քուվեյթում ՀՀ դեսպանություն, ինչպես նաև Քուվեթի Ազգային Առաջնորդարան, ուր հանդիպում էր կազմակերպվել տեղի ազգային մարմինների ներկայացուցիչների հետ։
Հայրենիք վերադառնալուց առաջ ՀԱՀ-ի ռեկտորն ու պրոռեկտորը հյուրընկելվեցին Քուվեթի Ամերիկյան Համալսարանում, ուր մտքերի շահեկան փոխանակում տեղի ունեցավ երկու համալսարանների հնարավոր գործակցության շուրջ։

http://newsroyal.com/view_post.php?id=249235

kuweit-visit kuweit-visit-2