Blog

ՀԱՀ-ի շրջանավարտների «վերադարձը» բուհ

< 1 min read

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ շրջանավարտների «Վերադարձ տուն» հոբելյանական միջոցառումը։

Հոբելյանական հավաքը լավ հնարավորություն է ոչ միայն հանդիպելու դասընկերներին, հաջորդ տարիների շրջանավարտներին, դասախոսներին եւ անձնակազմին, այլեւ երախտագիտության խոսք ասելու բուհի հիմնադիրներին, ովքեր հնարավոր դարձրին հանրապետությունում ամերիկյան տիպի բարձրագույն կրթությունը: Այս անգամ բուհ էին այցելել նախորդ տարիների շրջանավարտները, ովքեր հանդիպեցին իրենց դասախոսների եւ համակուրսեցիների հետ, սակայն դա հանդիպման միակ շարժառիթը չէր:

ՀԱՀ շրջանավարտների ներդրումային հիմնադրամը 2013 թվականին ստեղծվել է առաջին ավարտական կուրսի շրջանավարտների կողմից՝ 35,000 ԱՄՆ դոլար մեկնարկային գումարով։ Հաջորդած կուրսերի շրջանավարտների կողմից կատարված նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել երկու ուսանողներին կրթաթոշակների տրամադրումը։ Իսկ ահա այս տարի շրջանավարտների կողմից կատարված նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 20,000 ԱՄՆ դոլար: Շրջանավարտները միջոցառման ընթացքում գումարի չեկը հանձնեցին համալսարանի նախագահին:

Այս հավաքը կրկնակի տոնական էր այն կուրսերի համար, ովքեր «տուն» են վերադառնում՝ նշելու ավարտական 20, 15, 10 եւ 5-րդ տարեդարձերը։ Ավանդույթի համաձայն՝ շրջանավարտները դրամահավաք են կազմակերպել եւ նվիրատվություն կատարել ՀԱՀ շրջանավարտների կրթաթոշակի ներդրումային հիմնադրամին՝ ուսման բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողներին աջակցելու համար։

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ՀԱՀ-ի մասին պատմող տեսաֆիլմը, որից հետո էլ սկսվեց միջոցառման համերգային հատվածը:

http://eritasard.am/news/hy/72590