Blog

Tert.am: Նախագահն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան

< 1 min read

http://www.tert.am/am/news/2015/07/08/sargsian1/1728694

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին մասնակցելուց առաջ այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին:

Սերժ Սարգսյանն այցելել է համալսարանի գրադարան, որն սպասարկում է ոչ միայն համալսարանի ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար, ուսանողների գրանցման բաժին, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ, Հանրային առողջապահության ֆակուլտետ, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար նախատեսված «Ագեան» արվեստասրահ ու Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետում հիմնադրված բնապահպանական կենտրոն:

Նախագահը զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կողմից իրականացվող աշխատանքներով և մաղթել հաջողություններ: