Blog

Հայաստանի ամերիկյան համալսարանը վերջին երկու տասնամյակների ընթացքում 11 մլն. դոլարի դրամաշնորհ է ստացել Արտերկրում գտնվող Ամերիկյան համալսարանների և հիվանդանոցների (ԱԱԴՀ) կողմից – See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/114795#sthash.6ZX1S3s2.dpuf

< 1 min read

http://www.lragir.am/index/arm/0/society/view/114795

Հայաստանի ամերիկյան համալսարանը մայիսի 22-ին ժամը 11:30-ին Աղբաբյան սրահում կնշի Արտասահմանում գտնվող Ամերիկյան համալսարանների և հիվանդանոցների (ԱԱԴՀ) տրամադրած դրամաշնորհով իրականացված եռամյա աշխատանքների ավարտը:
Հայաստանի ամերիկյան համալսարանը վերջին երկու տասնամյակների ընթացքում 11 մլն. դոլարի դրամաշնորհ է ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրերից մեկի՝ Արտերկրում գտնվող Ամերիկյան համալսարանների և հիվանդանոցների (ԱԱԴՀ) կողմից: Համալսարանի համայնքը երախտապարտ է ԱՄՆ ՄԶԳ/ԱԱԴՀ-ին շենքային տարածքի արդիականացմանն ուղղված շարունակական աջակցության համար։
Միջոցառմանը կմասնակցեն այդ նպատակով Հայաստան այցելած ԱԱԴՀ տնօրեն՝ Քեթրին Քրոֆորդը և ինժեներ Մայքլ Բոզեկը: Ինչպես նշել է տիկին Քրոֆորդը ` նա անհամբերությամբ է սպասում ՀԱՀ նախագահ՝ Արմեն Տեր-Կյուրեղյանի, դասախոսական կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը, գնահատելու կատարված աշխատանքները և ականատեսը լինելու այն բարեփոխումներին, որ իրականացվել են ԱԱԴՀ-ի աջակցությամբ:
ԱԱԴՀ-ն օժանդակություն է տրամադրում Միացյալ նահանգներից դուրս գտնվող դպրոցներին, գրադարաններին և բժշկական կենտրոններին: Տրամադրված դրամաշնորհներն այս հաստատություններին օգնում են կրթել տարատեսակ ոլորտների ապագա առաջնորդների, տեղական և տարածաշրջանային ենթակառուցվածքներին սատարում զարգացման ամրապնդման գործում և ձևավորում դրական հարաբերություններ և փոխըմբռնում Միացյալ նահանգների և այլ ազգեր ներկայացնող քաղաքացիների միջև։
ՀԲԸՄ Փափազյան գրադարանի վերանորոգումը, միացյալ տեխնիկայով հագեցած դասասենյակի ստեղծումը, ուսումնական և վարչական ստորաբաժանումների համար սարքավորումների նորացումը և գլխավոր մասնաշենքի 40 տարվա հնության վերելակները ԱՄՆ ՄԶԳ/ԱԱԴՀ դրամաշնորհներով վերջերս իրականացված ծրագրերից մի քանիսն են:
Առաջիկայում համալսարանին կտրամադրվեն երկու նոր դրամաշնորհներ: Բազմաթիվ այլ ծրագրեր, այդ թվում ՀԱՀ-ում կառուցվելիք նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնը, ներքնահարկի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև Աղբաբյան սրահում նախատեսված ուսումնական տարածքը դեռևս իրականացման փուլում են։
Համալսարանը մեծ ուրախությամբ հայտնում է նաև, որ առաջին տեղն է գրավել Ամերիկյան դպրոցների և հիվանդանոցների (ԱԱԴՀ) 2015թ համաժողովների ամենամյա ֆոտոմրցույթում (որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ ծրագիր է)։ Հաղթողների անունները հայտարարվեց ԱՄՆ ՄԶԳ/ԱԱԴՀ տարեկան համաժողովի ընդունելությանը, նրանք կներառվեն հաջորդ տարեկան զեկույցում և կներկայացվեն ԱՄՆ ՄԶԳ/ԱԱԴՀ կայքում ու սոցիալական ցանցերում։